Այդ դրվագները ինձ հետապնդելու են մինչև իմ կյանքի վերջը. Ժորժինյո

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է իր ընտրանու Հս. Մակեդոնիայից կրած պարըության մասին:

«Դժվար է բացատրել տեղի ունեցածը։ Այնքան շատ է ցավում, ես դեռ չեմ հասկանում, թե ինչ է եղել։ Չեմ կարծում, որ մենք խնդիրներ ունեինք: Տիրում էինք գնդակին և ստեղծում էինք պահեր: Բայց դրանք չկարողացան իրացնել։

Մենք լավ խաղացինք, անցած ամառ հաղթեցինք Եվրո-2020-ը, բայց վերջին հանդիպումներում փոքր սխալներ թույլ տվեցինք և չկարողացանք վերականգնվել։ Դրանք որոշիչ դարձան.

Ինձ դեռ ցավ է պատճառում մտածել դրա մասին [Շվեյցարիայի դեմ երկու չիրացրած 11 մետրանոցների մասին]: Սա ինձ հետապնդելու է ամբողջ կյանքում: Երկու անգամ մոտենալ նշանակակետին և չկարողանալ օգնել իմ թիմին, իմ երկրին. այդպիսի բեռը ընդմիշտ կմնա իմ ուսերին»,- ասել է Ժորժինյոն RAI Sport-ին: