Ռեալին 4 գոլ են խփել, իսկ դու միևնույն է հավաքականի հետ ես. Նեյմար

Նեյմարը ծաղրել է Կազեմիրոյին վերջին Կլասիկոյում «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտության համար:

Մարտի 20-ին Մադրիդի «Ռեալը» Սանտյագո Բեռնաբեուում պարտություն կրեց կատալոնացիներից Լա լիգայի 29-րդ տուրի խաղում։

Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, այս թեմայով երկխոսություն է եղել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների միջև թիմային ճաշի ժամանակ։

Նեյմար. Ի՞նչ կասես 0:4-ի մասին:

Կազեմիրո. (շատ զայրացած). «Հիմա մենք ազգային հավաքականում ենք, ինձ մի ասա այդ մասին»:

Նեյմար (դժգոհ այս պատասխանից). «Ձեզ 4 գոլ խփեցին, բայց դու դեռ ազգային թիմում ես»: