Կրոյֆ. Բարսելոնան յուրահատուկ ակումբ է. Ֆուտբոլիստները պատրաստ են գումար կորցնել այստեղ խաղալու համար

Յորդի Կրոյֆը «Բարսելոնան» անվանել է յուարահատուկ ակումբ՝ չնայած ֆինանսական վիճակին։

«Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններն Իսպանիայում և տնտեսական խնդիրները նշանակում են, որ սովորական բաներից շատերն այժմ անհնար են: Իսպանիայում կանոնները շատ ավելի խիստ են, Եվրոպայում այլ տեղ, ինչը հետաքրքիր է: Պետք է ստեղծագործ լինել։

Իմանալով տնտեսական իրավիճակը, ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումները՝ խաղացողների այստեղ լինելն արդեն ցանկության խնդիր է: Նրանք գիտեն, որ կարող են ավելի շատ գումար աշխատել այլ տեղում:

Բոլոր չորս նոր խաղացողները (Դանի Ալվեշ, Ֆերան Տորես, Ադամա Տրաորե, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ) ջանքեր են գործադրել, որպեսզի թվերը ճիշտ լինեն, և մենք երախտապարտ ենք դրա համար:

«Բարսելոնան» դեռ յուրահատուկ ակումբ է. Ֆուտբոլիստները պատրաստ են գումար կորցնել այստեղ խաղալու համար», փոխանցում է «Բարսելոնայի» նախագահի սպորտային խորհրդականի խոսքերը The Guardian-ը։