Ռեալը մտադիր է փախցնել Բարսելոնայի տրանսֆերային թիրախներից մեկին

Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախներից մեկին: Խոսքը պաշտպան Նուսեր Մազրաուիի մասին է։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Այաքսի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Մազրաուիի համար պայքար են պատրաստվում սկսել եվրոպական մի քանի ակումբներ:

Տեղեկություն է ստացվել, որ «Բարսելոնան» նախնական պայմանագիր է կնքել Մազրաուիի հետ, սակայն ինքը՝ խաղացողը, հերքել է դա։

Բացի «Ռեալից», 24-ամյա աջ պաշտպանի համար կպայքարեն «Բավարիան» և Դորտմունդի Բորուսիան»:

24-ամյա մարոկացի պաշտպանն այս մրցաշրջանում ամստերդամյան թիմի կազմում մասնակցել է 31 հանդիպման և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: