Չեմ հիշում եմ, թե ով մերժեց ինձ, եթե տեսնեմ նրան կասեմ, որ հաճույք եմ ստանում Բարսելոնայում. Պեդրի

«Բարսելոնայի» իսպանացի երիտասարդ կիսապաշտպան Պեդրին լրագրողներին ասել է, որ մի քանի տարի առաջ կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Ես գնացի այնտեղ, և առաջին օրերին չկարողացա մարզվել, քանի որ դաշտերում ձյուն էր տեղում»,- ասել է Պեդրին «Ռեալում» իր կարճատև մարզումների մասին:

«Ես մարզվել եմ երեք օր։ Հետո նրանք ինձ իջեցրին B թիմ` մարզվելու, և վերջում նրանք ինձ ասացին, որ ես այնտեղ լինելու մակարդակը չունեմ:

Հիմա ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել. Սկզբում քեզ դուր չի գալիս, որ քեզ մերժում են, բայց հետո դա քեզ դրդում է մտածել, որ եթե նրանք քեզ չեն ցանկացել, հիմա դու պետք է աշխատես, որպեսզի ապագայում ուրիշ բան լինի: Չեմ հիշում, թե ով մերժեց ինձ, եթե տեսնեի նրան, կասեի, որ հիմա հաճույք եմ ստանում «Բարսելոնայում»,- ասել է Պեդրին Marca-ին տված հարցազրույցում: