Դժվար թե լինի ավելի բարդ խնդիր. Կրոս

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպումը։

«Ավելի բարդ խնդիր դժվար թե լինի։ Բայց ինքներս մեզ պետք է նայենք։ Երբ մենք լավ ենք խաղում, շատ բան հնարավոր է, և մենք դա տեսել ենք։ Եթե ​​մենք վատ ենք խաղում, ապա շանսերն ընկնում են։ Ուստի պետք է փորձել շատ լավ խաղալ։ Դա անհրաժեշտ է կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին և 6-ին։ Պատասխան հանդիպումները նախատեսված են ապրիլի 12-ին և 13-ին:

«Ռեաը» նախորդ փուլում շրջանցել էր ՊՍԺ-ի արգելքը, իսկ «Չելսին»` «Լիլի»: