Երբեմն ֆուտբոլը շատ դաժան է․ Պոգբայի գրառումը Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրո-ից դուրս մնալուց հետո

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարությամբ է հանդես եկել ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնությունից սենսացիոն կերպով դուրս մնալուց հետո։

Հիշեցնենք՝ մրցաշարի 1/8 եզրափակչում ֆրանսիացիները մրցեցին Շվեյցարիայի հետ։ Աշխարհի գործող չեմպիոններ, առաջին գոլ բաց թողեցին, բայց հետո երեք գոլ խփեցին։ Հիմնական ժամանակի ավարտին նրանք բաց թողեցին առավելությունը՝ ևս երկու գոլ ընդունելով սեփական դարպասը (3-3)։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա՝ հետխաղյա 11-մետրանոցներ, որտեղ նրանք զիջեցին 4-5 հաշվով։ Վճռորոշ հարվածը չկարողացավ անվրեպ իրացնել Կիլիան Մբապեն․

«Երբեմն ֆուտբոլը շատ դաժան է ․․․ դաժան և հիասքանչ։ Շվեյցարիայի հետ խաղը մեզ վշտացրեց, բայց երջանկացրեց մեր մրցակիցներին։ Սրանում է ֆուտբոլի գեղեցկությունը։ Իհարկե, մենք կցանկանայինք դրական արդյունքի հասնել։

Շատ շնորհակալ ենք մեր երկրպագուներին ամբողջ աշխարհում։ Հիանալի էր տեսնել ձեզ, լսել և տոնել ձեզ հետ միասին։ Դուք մեզ հույս տվեցիք և հաճույք բոլոր խաղերում։ Մենք գլուխներս չենք կախում և կվերադառնանք ավելի ուժեղ։ Եվ վերջապես, իմ շնորհավորանքները Շվեյցարիային»,- գրել է Պոգբան սոց․ցանցի իր էջերում։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: