As. Պերեսը Կլասիկոյից հետո համոզվեց, որ իրեն հարկավոր է Հոլանդը

Ֆլորենտինո Պերեսը իրապես ցանկություն ունի գնել Էրլինգ Հոլանդին գնել մրցաշրջանի ավարտից հետո:

Մադրիդցիների նախագահը «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:4) համոզվել է, որ իր թիմը լուրջ խնդիրների առաջ է կանգնում հիմնական կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեմայի բացակայության պայմաններում։

Ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց էր թողել Կլասիկոն։ Նրան մեկնարկային կազմում կարող էին փոխարինել հարձակվողներ Լուկա Յովիչը կամ Մարիանո Դիասը, սակայն Կառլո Անչելոտին դուրս բերեց կիսապաշտպան Լուկա Մոդրիչին կեղծ իննյակի դիրքում։

Պերեսը հասկացավ, որ առանց Բենզեմայի Մադրիդի «Ռեալը» դժվարություններ կունենա առաջատար մրցակիցների դեմ հանդիպումներում: Այդ իսկ պատճառով այժմ մադրիդյան ակումբը շատ ավելի ակտիվ ներգրավված կլինի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի տրանսֆերի հարցում։

Հիշեցնենք, որ Հոլանդով մեծ հետաքրքրվածություն ունեն «Բարսելոնան», «Մանչեսթր Սիթին», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: