Պանդևը նշել է, թե ինչու են նա, Իբրահիմովիչը և Կիելինին հիմա այդքան լավը երևում

Մակեդոնիայի հավաքականի նախկին ավագ Գորան Պանդևը բացատրել է, թե ինչու են տարիքով մեծ խաղացողները լավ հանդես գալիս Ա Սերիայում.

«Իտալիայում շատ լավ երիտասարդ խաղացողներ կան, և հեշտ չէ հաղթել Եվրոպայի առաջնությունը՝ խաղալով Անգլիայի հետ նրա հարկի տակ: Մանչինին և իր թիմը շատ լավ էջ են գրել պատմության մեջ։

Բայց համեմատած 20 տարի առաջ, երբ ես եկա այս առաջնություն, տեխնիկական մակարդակը նվազել է։ Այդ իսկ պատճառով ինձ նման շատ տարեցներ, Իբրահիմովիչը, Կիելինին ու Կուալյարելան այդքան լավ են խաղում»,- «Պարմայի» հարձակվողի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։

38-ամյա Պանդևը «Պարմայում» այս առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 1-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: