Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստի անունը

Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաարագ խաղացողը «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերն է, հայտնում է OptaJoe-ն:

«Ազնվականների» պաշտպանը կարողացել է զարգացնել ժամում 36,7 կիլոմետր արագություն։ Եգիպտոսցի Մոհամեդ Սալահը «Լիվերպուլից» և «Վուլվերհեմփթոնի» նախկին խաղացող Ադամա Տրաորեն բավականին մոտ են նրան։ Երկու խաղացողներն էլ հասել են ժամում 36,6 կիլոմետր առավելագույն արագության։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև «Լիվերպուլից» Իբրահիմա Կոնատեն և «Լեսթերից» Պատսոն Դական:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Անտոնիո Ռուդիգերն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։