Ժիրու. Ես երկրպագում էի Միլանին, քանի որ այնտեղ խաղում էր իմ սիրելի ֆուտբոլիստը

«Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն խոսել է Ա Սերիայում չեմպիոնության համար պայքարի մասին.

«Ինտերը» դեռ սպառնալիք է, ինչպես և «Նապոլին» ու «Յուվե»-ն: Մենք գիտենք, որ հնարավոր է տիտղոս նվաճել, բայց մենք պետք է խոնարհ մնանք և քրտնաջան աշխատենք մինչև վերջ: Վերջին խաղերը նման են եզրափակչի, մենք դրանցում 200%-ով հանդես կգանք` մեր նպատակներին հասնելու համար։

Սկուդետտոն իմ մանկության երազանքն է. Մանուկ հասակում ես երկրպագում էի «Արսենալին», բայց նաև երկրպագում էի «Միլանին», որտեղ խաղում էր իմ սիրելի խաղացողը՝ Անդրեյ Շևչենկոն։ Ես կցանկանայի նրա պես նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Մենք ունենք երիտասարդ և փորձառու խաղացողների կատարյալ խառնուրդ: Կան ճիշտ բաղադրիչներ: Նախկինում եղել են աստղեր, ինչպիսիք են Նեստան, Կական, Պիրլոն, Զեեդորֆը, Ինձագին, բայց մենք ևս ունենք մեծ անուններ և խոստումնալից երիտասարդներ»,- ասել է «Միլանի» հարձակվողը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Ֆրանսիացի հարձակվողը «ռոսոներիների» կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: