🎥 Բարսելոնայի կանանց թիմը ևս հաղթել է Կլասիկոյում

Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» կարողացել է հաղթանակի հասնել «Ռեալի» նկատմամբ:

Կատալոնացիներից 2 անգամ աչքի է ընկել 2021 թվականի Աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելիասը, մեկ անգամ էլ գոլի հեղինակ է դարձել Կլաուդիա Պինան:

Արքայական ակումբից միակ գոլի հեղինակը դարձել է Օլգա Կարմոնան: