📸 Բոստոնի երկրպագուն դաջվածք է արել NBA-ի 2022 թվականի չեմպիոնության պատկերով

Սոցցանցում հայտնվել է լուսանկար՝ «Բոստոն եր Սելթիքսի» երկրպագուի դաջվածքով, որը կանխատեսում է ակումբի NBA-ի այս մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը։

Անհայտ անձը իր ուսին դաջել է ուղղանկյուն պաստառի պատկեր՝ «Սելթիքսը NBA-ի 2022 թվականի չեմպիոնն է»:

Ավելի վաղ թիմի լեգենդար խաղացող Փոլ Պիրսը հայտնել էր, որ այս մրցաշրջանում «Բոստոնը» դուրս կգա եզրափակիչ։

«Սելթիքսը» հաղթել է վերջին չորս խաղում անընդմեջ և չորրորդն է Արևելյան կոնֆերենցիայում: