Ռիկելմե. Մեսսիի հետ Արգենտինան շանսեր ունի ԱԱ-ն հաղթելու

Խուան Ռոման Ռիկելմեն խոսել է Արգենտինայի՝ ԱԱ-2022-ում հաղթելու շանսերի մասին։

Արգենտինան հավակնո՞ւմ է հաղթել 2022 թվականի աշխարհի առաջնությունը:

«Մեսսիի հետ միշտ շանսեր կան. Մենք ունենք աշխարհի լավագույն խաղացողին. Չեմ կասկածում, որ մեզ հիանալի Աշխարհի առաջնություն է սպասվում։

Որպեսզի Արգենտինան մոտենա հաղթանակին, Լեոն պետք է լավ հանդես գա: Միշտ պետք է հավատալ Մեսսիին: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Մեսսին նույնը չէ, ինչ տասը տարի առաջ էր: Բայց նա շարունակում է ամենամեծ վտանգը մնալ մրցակիցների համար»,- ասել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Ole.com:

Ռիկելմեն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 51 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ: