Մոուրինյոն հույսեր չի կապում Ռոմայի կիսապաշտպանի հետ

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, «Ռոման» ցանկանում է ամռանը վաճառել կիսապաշտպան Ջորդան Վերետուին։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսեր չի կապում խաղացողի հետ, ուստի ակումբը պատրաստ է վերջինիս բաց թողնել 15 միլիոն եվրոյի դիմաց։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Վերետուն 29 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռոմայի» հետ ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 22 միլիոն եվրո