Չեմ կարծում, որ դա կտպավորի Պուտինին. Նրան անգամ ծանր պատժամիջոցները չեն կանգնեցնում. Ֆլիկ

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է միջազգային մրցաշարերից ռուսական թիմերի հեռացման մասին.

«Կարծում եմ՝ սրանք ճիշտ միջոցներ են։ Այլ կերպ երևի չէր կարող լինել:

Չեմ կարծում, որ դրանք կտպավորեն Պուտինին։ Նույնիսկ խիստ պատժամիջոցները չկանգնեցրին նրան։ Սա միայն խանգարում է մարզիկներին, բայց այլ տարբերակներ այժմ չկան»,- ասել է Ֆլիկը Stern-ին:

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հեռացրել են ռուսական թիմերին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ CAS-ը մերժել է ՌՖՄ-ի խնդրանքը՝ սառեցնել արգելքը և հետաձգել Ռուսաստանի և Լեհաստանի միջև փլեյ-օֆֆը: