ՊՍԺ-ի դոմինանտությունը Լիգա 1-ում. Հրապարակվել է Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերի ցուցակը

Հայտնի են դարձել ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի աշխատավարձերը։

L’Equipe-ը հրապարակել է Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Ամենաշատ գումարը ստանում է Նեյմարը՝ ամսական 4,083 մլն եվրո։ Երկրորդ տեղում է Մեսսին` ամսական 3,375 մլն, Մբապեն երրորդն է 2,22 մլն-ով:

Վարկանիշային աղյուսակի լավագույն 20-յակում ՊՍԺ-ի 18 խաղացող կա։ Առաջնության 20 ամենաբարձր վարձատրվող խաղացողներից միայն Վիսամ Բեն Յեդերը (15-րդ տեղ, ամսական 650 հազար եվրո) և Ֆրանսեսկ Ֆաբրեգասը (18-րդ տեղ, ամսական 600 հազար եվրո) չեն ներկայացնում փարիզյան ակումբը՝ նրանք խաղում են «Մոնակոյում»։