Չելսին միայն մեկ պայմանով կարող է տոմսեր վաճառել գավաթի կիսաեզրափակչի համար

«Չելսին» հնարավորություն կունենա վաճառել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի տոմսերը։

Լոնդոնյան թիմի երկրպագուները կկարողանան ներկա գտնվել «Քրիսթալ Փելասի» դեմ խաղին, պայմանով, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը տոմսերի վաճառքից գումար չստանա։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայումս աշխատում է լիցենզիայի թարմացման վրա, որն արգելում է «Չելսիին» վաճառել խաղի տոմսերը: Երեք տարբերակ է դիտարկվում իրադարձությունների զարգացման համար, որոնցում երկրպագուները կկարողանան ներկա գտնվել խաղին. առաջինն այն է, որ տոմսերը կբաժանվեն անվճար, երկրորդը՝ տոմսերի վաճառքից ստացված շահույթի ժամանակավոր սառեցում, և երրորդը. հասույթի փոխանցումը բարեգործական կազմակերպություններին.

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սանկցիաներ է կիրառել Ռոման Աբրամովիչի նկատմամբ, որոնք անմիջականորեն ազդում են նաև լոնդոնյան ակումբի վրա: