Կար ժամանակ, երբ խաղացողներն ու մարզիչները ոչ-ոքիից հետո չէին գնում անգամ տեղական ռեստորան. Նևիլ

Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը դժգոհ էր նրանից, որ մասնագետը ներկա է գտնվել Բարբադոսում կայացած Անգլիայի և Արևմտյան Հնդկաստանի (Կենտրոնական և Հարավային Ամերիկայի անգլալեզու նահանգները ներկայացնող թիմ) կրիկետի ստուգողական խաղին։

«Կար ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները, մարզիչները և ղեկավարները նույնիսկ չէին գնում տեղական ռեստորան տնային ոչ-ոքիից հետո, առավել ևս եվրոպական մրցաշարից դուրս մնալուց հետո:

Անցյալ շաբաթ մենք տեսանք [ակումբի ներկայացուցիչներին] Ֆորմուլա 1-ում, համերգներ, կրիկետ և UFC մենամարտեր: Այս մարդիկ ոչինչ չեն հասկանում»,- գրել է Նևիլը Twitter-ում։

«Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 15-ին դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ պարտվելով Մադրիդի «Ատլետիկոյին»։