Ես տեսա ուժեղ, ագրեսիվ, բարձր պրեսինգ կիրառող և տաղանդավոր թիմ. Ռոնալդո

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն Կլասիկոյից հետո խոսել է կատալոնական ակումբի մասին.

«Ես սիրում եմ իսպանական ֆուտբոլը և հետևում եմ դրան: «Բարսելոնան» վերջին շրջանում դժվարությունների մեջ էր, բայց Չավիի հայտնվելով ամեն ինչ լավացել է: Ես տեսա ուժեղ թիմ, ագրեսիվ, բարձր պրեսինգ կիրառող և տաղանդավոր։

Ապագայումայս թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել։ Չավին շատ լավ է կառավարում իրավիճակը: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին։ Նրա գործն այնքան էլ հեշտ չէ, որքան մարդիկ կարող են մտածել:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Օբամեյանգը տեղաշարժվում խաղադաշտում, ինչպես է նա ավարտում գրոհները։ Նա ավանդական «ինը» համար է: Հիանալի, արագ հարձակվող», բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական էջը։