Կուրտուա. Ռեալն ամեն բան կտա, որպեսզի հաղթի այն գավաթները որոնց հավակնում է

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է Լա Լիգայում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո:

«Երեկ [կիրակի] տխուր օր էր, բայց մենք թիմ ենք: Հաղթել կամ պարտվել, մենք դա անում ենք միասին և կարձագանքենք այնպես, ինչպես պետք է: Գիտեմ, որ դեռ ցավալի է մտածել տեղի ունեցածի մասին, բայց հավատացեք, որ մեր թիմն ամեն ինչ կտա, որպեսզի նվաճի այն գավաթները, որոնց հավակնում է:

Մենք լավագույն դիրքում ենք դա անելու համար, քանի որ մենք «Ռեալն» ենք: Մենք պետք է հարգենք մադրիդցիների պատմությունն ու ավանդույթները։ Հիմա ավելի քան երբևէ»,- գրել է Կուրտուան իր թվիթերյան էջում։