Բարսելոնան կփորձի ձեռք բերել Նիդերլանդների հավաքականի վինգերին

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոյի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը:

22-ամյա ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացնում Էրեդիվիզիեում՝ 36 խաղում դառնալով 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, սակայն ակումբը, ըստ տեղեկությունների, կհամաձայնի նրա հեռանալուն այս ամառ, եթե համապատասխան առաջարկ արվի:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Բավարիան» և «Լիվերպուլը»:

Ֆուտբոլիստի համար պահանջվող գումարը կազմում է մոտ 35 միլիոն եվրո:

Գակպոն ծնվել է Էյնդհովենում` գանացի հոր և հոլանդացի մոր ընտանիքում: Ֆուտբոլիստն իր ճանապարհն անցել է ՊՍՎ-ի երիտասարդական համակարգում և իր ողջ կարիերան անցկացրել ակումբում: Նա չորս հանդիպման է մասնակցել Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում: