Մարկո. Մենք արագությամբ զիջեցինք Ֆերարիին

Բահրեյնում երկու բոլիդների մրցավազքից դուրս մնալուց հետո «Ռեդ Բուլի» խորհրդատու Հելմուտ Մարկոն ամփոփել է մրցարշավային օրերը:

Հելմուտ Մարկո. «Իհարկե, արդյունքը հիասթափեցնող էր: Մենք հույս ունեինք հաղթելու, բայց մրցավազքում արագությամբ պարտվեցինք «Ֆերարիին»։ Նրանք ավելի արագ էին ինչպես երկրորդ սեկտորում, այնպես էլ ուղիղների վրա։ Բացի այդ, արգելակների հետ կապված խնդիրների պատճառով ստիպված եղանք դանդաղեցնել արագությունը։

Մենք փորձեցինք կտրել՝ փորձելով առաջ անցնել Լեկլերից, քանի որ եթե դուք առջևում եք, ապա մրցավազքի պատկերը այլ տեսք ունի, բայց բոքսերից դուրս գալու հատվածը բավականաչափ արագ չէր:

Փիթ-ստոպում Ֆերստապենը վնասված կապի ձող ուներ, նա պետք է լուրջ ջանքեր գործադրեր ղեկը պտտելու համար, հետո դժգոհեց մարտկոցի հետ կապված խնդիրներից, բայց դա վառելիքի մատակարարումն էր։ Ցավոք, այս խնդրի պատճառով երկու մեքենաներն էլ չկարողացան հատել եզրագիծը։

Հիշեցնենք, որ Բահրեյնի Գրան Պրիի հաղթող ճանաչվեց «Ֆերարիի» ավտոարշավորդ Շառլ Լեկլերը: