Սա պատմական նվաճում է, բոլորին խորհուրդ եմ տալիս ուրախանալ․ Զինչենկո

Ուկրաինայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է Շվեդիայի նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում․

«Սա պատմական նվաճում է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ուրախանալ։ Մենք մեկ անգամ ենք ապրում, ու նման պահեր գուցե այլևս չկրկնվեն։

Առաջին երեք խաղերից հետո թիմին, ու մասնավորապես ինձ, շատ էին քննադատում։ Զգում էի, որ կարող եմ ավելին տալ թիմին։ Հպարտ եմ, որ այսօր մենք ամբողջ Ուկրաինային և Եվրոպային ապացուցեցինք, որ կարող ենք հասնել մեր առջև դրված խնդիրներին։

Հավաքականում ես սովոր եմ խաղալ դաշտի կենտրոնում, բայց պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ մարզիչը կասի։ Այսօր մեր մարզչական շտաբն ընտրել էր այն տակտիկան, որն աշխատեց»,- Զինչենկոյի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ուկրաինայի հավաքականը դուրս է եկել Եվրո-ի քառորդ եզրափակիչ,որտեղ կխաղա Անգլիայի հետ։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: