Գարսիա. Հաջորդ «Ոսկե գնդակը» քոնն է

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ ծաղրել է Վինիսիուս Ժունիորին, հայտնում է իսպանական As-ը:

Դրվագներից մեկում, երբ մադրիդցիների վինգերը կորցրել է գնդակը Ռոնալդ Արաուխոյի հետ պայքարում, Գարսիան դիմել է բրազիլացուն այս խոսքերով. «Հաջորդ «Ոսկե գնդակը» քոնն է»։

Այս պահը մտել է հանդիպման հեռարձակման մեջ, և Movistar-ը վերծանել է «Բարսայի» պաշտպանի խոսքերը։

Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ անցկացրած 9 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: