Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը Ռեալի դիտակետում

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում, հայտնում է El Nacional-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին 25-ամյա ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է։

Իտալացին Ինտեր է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին Կալյարիից 32,5 միլիոն եվրոյի դիմաց։ Մինչ այդ նա վարձավճարով մեկ տարի անցկացրել է միլանյան ակումբում, որի արժեքը կազմել է 12 մլն:

Այս մրցաշրջանում Բարելան «Ինտերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ վերջինս Իտալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն: