Լուչեսկուն նշել է Եվրո-2020-ի ֆավորիտին

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծիք է հայտնել, որ Իտալիայի հավաքականը կդառնա Եվրոպայի առաջնության հաղթող:

«Իտալիան կդառնա Եվրոպայի չեմպիոն: Ես դա անկեղծորեն ասում եմ, և ոչ բոլորովին Ռոբերտո Մանչինիի հանդեպ սիրո պատճառով:

Նա ցույց տվեց, որ հիանալի գաղափարներ ունի: Իտալիայի հավաքականում նրա աշխատանքը արժանի է ծափահարությունների», – մեջբերում է Լուչեսկուին Tuttosport-ը: ,

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իտալիան կխաղա Բելգիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 2-ին:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: