🎥 Այաքսի երկրապագուն «գողացել է» ֆուտբոլիստի մերզաշապիկը վերջինիս ձեռքից

Ամստերդամի Յոհան Կրոյֆ Արենայում կայացավ Հոլանդիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։ «Այաքսը» ընդունել էր «Ֆեյենորդին»: Տանտերերը հաղթեցին սկզբունքային խաղում 3։2 հաշվով։

Հանդիպումը հիշվեց ոչ միայն վառ ու բաց ֆուտբոլով, այլև մի շարք հետաքրքրիր դրվագներով։ Այսպես, օրինակ, հանդիպման վերջնամասում տանտերերի հարձակվող Էնթոնին անհաջող կատակեց, ինչի համար հեռացվեց խաղադաշտից։ Իսկ խաղից հետո երկրպագուներից մեկը բրազիլացուց` անմիջապես նրա ձեռքից, գողացավ ֆուտբոլային մարզաշապիկը։

«Այաքսը» գլխավորում է Էրեդիվիզիեի մրցաշարային աղյուսակը: Ամստերդամի թիմը վաստակել է 66 միավոր։ «Ֆեյենորդը» 55 միավորով երրորդ տեղում է: