Նաչո. Ռեալը ոչ մի ասպեկտում լավը չէր. մենք անգամ գնդակով մեզ հարմարավետ չէինք զգում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո կտրուկ է խոսել թիմի խաղի մասին.

«Մեր կողմից շատ վատ խաղ. Արդյունքն ինքնին խոսում է։ Մենք հանգիստ դուրս եկանք խաղին` մրցաշարային աղյուսակում մեծ առավելություն ունենալու պատճառով։

Ցավալի է Կլասիկոն պարտվելը. Ընդհանուր առմամբ հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, ստեղծված առավելությունը թույլ է տալիս գլխավորել աղյուսակը։

«Ռեալը» լավը չէր ոչ մի առումով՝ ոչ պաշտպանությունում, ոչ հարձակման գծում։ Մենք նույնիսկ անհարմար էինք զգում գնդակով լինելու ժամանակ: Սա վատագույն հանդիպումներից էր, բայց մենք դեռ առաջին տեղում ենք։

Ամեն ինչ հենց սկզբից սխալ ստացվեց, իսկ ընդմիջումից հետո մենք բաց թողեցինք ևս երկու գնդակ։ Շնորհավորում եմ Բարսելոնային:

Մեզ դժվար օրեր են սպասվում, բայց «Ռեալը» կկարողանա վերականգնվել։ Դա կախված է միայն մեզանից», իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն: