Օբամեյանգը 21-րդ դարում առաջին ֆուտբոլիստն է, որը նման արդյունք է գրանցում Ռեալի դեմ

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարողացաբ երկու գոլի հեղինակ դառնալ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։

Գաբոնցի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել մադրիդցիների դեմ անցկացրած իր վերջին հինգ խաղերում: Ընդհանուր առմամբ այս խաղերում նա ունի 6 գոլ։

Օբամեյանգը դարձավ առաջին խաղացողը 21-րդ դարում, որը հինգ անընդմեջ խաղում գոլ է խփում Արքայական ակումբին, հայտնում է  OptaJose-ն: Նա «Ռեալին» գոլեր է խփել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:

32-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» անցկացրած 11 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: