Ռեալը կլինի չեմպիոն, բայց նման պարտությունները վերքեր են թողնում. Միյատովիչ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ «Բարսելոնայից» կրած 4-0 հաշվով պարտության մասին.

«Նման հանդիպումներից հետո բաց վերքեր են լինում, որոնք շատ դժվար են բուժվում։ Կարծում եմ՝ «Ռեալը» կհաղթի առաջնությունը, բայց դա շատ խոշոր պարտություն էր։

«Բարսելոնան» այսօր ամեն ինչ հիանալի արեց: Այս պարտությունը պետք է արթնացնի «Ռեալին»:

Հիմա մոտենում են հաջորդ հանդիպումներն ու մոտենում են դժվարությունները», Միյատովիչի խոսքերն է փոխանցում  As-ը: