Կլոպը խոսել է Օրիգիի և Մինամինոյի ապագայի մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով, թե ինչ փոփոխությունների կենթարկվի թիմն այս ամառ:

Մասնավորապես, նա խոսել է հարձակվողներ Դիվոկ Օրիգիի և Տակումի Միմինինոյի հնարավոր ապագայի մասին։

«Օրիգիի համար շատ դժվար է՝ քիչ խաղաժամանակի պատճառով, ինձ համար նույնպես դժվար է, քանի որ ես նրան այդքան հաճախ բաց չեմ թողնում խաղադաշտ: Նույնը Տակումի Մինամինոյի դեպքում է, ով այժմ հիանալի մարզավիճակում է: Քիչ հավանական է, որ մեր կազմը կմնա նույնը: Իհարկե, շատերը կարծում են, որ բավականաչափ չեն խաղում: Եկեք տեսնենք, թե ինչ կլինի ամռանը և կփորձենք լուծել այս խնդիրները: Բայց խաղացողների մեծ մասը պետք է մնա, դրանում կասկած չկա»,- մեջբերում է Կլոպին Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Դիվոկ Օրիգին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Մինամինոյի վիճակագրությունը՝ 22 հանդիպում, 9 գոլ։