Ռունին և Ֆերդինանդը մոտ 30 միլիոն եվրո են կորցրել՝ ձախողված ներդրումների պատճառով

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին և Ռիո Ֆերդինանդը մոտ 30 միլիոն եվրո են կորցրել անշարժ գույքի ընկերությունում ձախողված ներդրումների պատճառով, հայտնում է Mirror-ը:

2018 թվականին ընկերությունը մոտ 500 միլիոն եվրոյի ներդրումներ է ներգրավել 589 սպորտային աստղերից:

Նշվում է, որ մարզիկների կողմից գնված գույքը վաճառվել է հսկայական վնասներով։

Օրինակ, Ուեյն Ռունին գնել է 357,000 եվրո արժողությամբ բնակարաններ, սակայն այդ տների վերավաճառքի միջին գինը կազմել է 83,000 եվրո։