Bild․ Մբապեի մայրը Ռեալից պահանջում է 150 միլիոն եվրո՝ որպես բոնուս

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, Մադրիդի «Ռեալից» պահանջում է 150 միլիոն եվրո՝ որպես բոնուս որդու տրանսֆերի համար, հայտնում է Bild-ը։

Ըստ հրապարակման՝ մադրիդյան ակումբը չի կարող այդքան մեծ գումար ծախսել, սակայն պատրաստ է առաջարկել 80 մլն եվրո։ Նշվում է, որ փարիզցիների ղեկավարությունը հույս ունի օգտագործել ստեղծված իրավիճակը ի օգուտ իրենց և փորձել նոր պայմանագիր կնքել Մբապեի հետ։

ՊՍԺ-ի առաջարկած նոր համաձայնագրով ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան կարող է առաջարկել Մադրիդի «Ռեալը»։

Սակայն, ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, ինքը՝ Մբապեն, ում պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, արդեն որոշում է կայացրել ու հունվարի 30-ին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մադրիդյան թիմի հետ։ Այս մրցաշրջանում 23-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: