Ատլետիկոն պատրաստ է մոտ 40 մլն ֆունտ վճարել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է «Ասթոն Վիլայի» պաշտպան Մեթ Քեշին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է SunSport-ը:

«Ատելտիկոն» մտադիր է 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել այս մառ։ «Առյուծներն» իրենց խաղացողի համար կխնդրեն 30-40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ընթացիկ մրցաշրջանի շրջանակում Քեշը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 3 գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։