Նեյմարը կարող է տեղափոխվել Նյուքասլ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է Goal-ը։

«Նյուքասլը» հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով, իսկ փարիզցիները պատրաստ են բաժանվել իրենց հարձակվողից:

Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Ռոմեն Մոլինան հայտնել էր, որ Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին վրդովված է փարիզցիների՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց և մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացուն վաճառելու մասին։

Ըստ Մոլինայի՝ ՊՍԺ-ն ամռանը կարող է վաճառել 30-ամյա հարձակվողին, որպեսզի ստանա նրա համար «Բարսելոնային» վճարված գումարի գոնե մի մասը։ Իսկ ըստ Goal-ի՝ «Նյուքասլը» կարող է վճարել փարիզյան ակումբին այս գումարը։

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։