Նևիլն ասել է՝ ում պետք է նշանակի ՄՅՈՒ-ն գլխավոր մարզչի պաշտոնում

Գարի Նևիլն առաջարկում է «Մանչեսթեր Յունայթեդին» գլխավոր մարզիչ նշանակել Դիեգո Սիմեոնեին։

«Դիեգո Սիմեոնեի՝ «Ատլետիկոյից» հեռանալը երբեք տարբերակ չի եղել: Նա կապված է թիմի հետ։ Այնուամենայնիվ, հիանալի կլիներ նրան տեսնել Պրեմիեր լիգայում:

Դուք ինքներդ ամեն ինչ տեսաք երեքշաբթի օրը («Ատլետիկոն «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս թողեց Չեմպիոնների լիգայից), և ես դա արդեն բազմիցս եմ տեսել դա։ Նա հիանալի մարզիչ է, ով խաղին կոշտ մոտեցում ունի։ 

Ակումբին պետք է այնպիսի մարզիչ, ով կարող է մրցակցել Յուրգեն Կլոպի և Պեպ Գվարդիոլայի հետ։ Նրանք լավագույնն են, ուստի պետք է մեկը, ով իրենց հավասար կզգա՝ կանգնած դաշտի եզրին։ Կարծում եմ, որ Սիմեոնեն ունակ է դրան։ Չգիտեմ, թե որքան կարժենա Սիմեոնեին հրավիրելը, բայց «Մանչեսթեր Յունայթեդն» ակնհայտորեն ստիպված կլինի մեծ գումար վճարել «Ատլետիկոյին», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Sky Sports-ին: