Տեբաս. Նորմալ չէ, որ մինչև հիմա Մբապեն չի հայտարարել, թե որտեղ է շարունակելու կարիերան

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի մասին.

«Բարսելոնայում տիրող իրավիճակի պատճառով դժվար կլինի Հոլանդի տրանսֆերը կազմակերպելը. Կարծում եմ: Բայց կարող է պատահել նաև, որ ստեղծված իրավիճակում ֆինանսական ֆեյր-փլեյը պահպանվի։

Մբապեն չի մնա ՊՍԺ-ում, դա հաստատ: Նորմալ չէ, որ նա դեռ չի հայտարարել, թե որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում, բայց դա ՊՍԺ-ն չի լինի։ Այդպես եմ մտածում», Տեբասի խոսքերն է փոխանցում AS-ը:

Տեբասը չի թաքցնում, որ ցանկանում է, որպեսզի Մբապեն և Հոլանդը տեղափոխվեն Իսպանիա: