📸 Ցրվենա Զվեզդայի երկրպագուները պաստառներ են տեղադրել այն երկրների անուններով, որոնց հետ ԱՄՆ-ն հակամարտություն է ունեցել

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» երկրպագուները քաղաքական ներկայացում են տվել Եվրոպա լիգայի խաղում։

«Ռեյնջերսի» դեմ (2-1) խաղի ժամանակ սերբական ակումբի երկրպագուները պաստառներ են փակցրել այն երկրների անուններով, որոնց հետ ԱՄՆ-ն հակամարտություն է սկսել 20-րդ և 21-րդ դարերում, ինչպիսիք են Հարավսլավիան, Վիետնամը և Սիրիան:

Վերջին պաստառի վրա մեջբերում էր Ջոն Լենոնի Give Peace a Chance երգից. «Այն ամենը, ինչ մենք ասում ենք` հնարավորություն տվեք խաղաղությանը»: