Նեյմարը խոսել է Ռեալից կրած պարտությունից հետո ՉԼ-ից դուրս մնալու մասին

Նեյմարը խոսել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգան լքելու մասին։ Փարիզցիները քառորդ եզրափակչի ուղեգիրը զիջել էին Մադրիդի «Ռեալին»:

Առաջին խաղում ֆրանսիական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով, իսկ պատասխան խաղում պարտվել` 1:3:

«Դրանք դժվար օրեր էին, դժվար շաբաթներ մեզ համար։ Մենք չէինք ուզում պարտվել. Մենք այստեղ չենք դրա համար, չէինք պլանավորել նման բան: Ոչ ոք չի հանգստացել. Ավելի շուտ` ընդհակառակը։ Մենք նվիրված հանդես եկանք, տվեցինք ամեն ինչ հաջողության հասնելու համար:

Ես վերադարձա վնասվածքից՝ տալով ողջ ուժերս, «Ռեալի» դեմ խաղալու համար։ Եվ թեկուզ սա պարտություն էր, ապա գոնե ես թիմի հետ էի։

Այդպիսին է մարզիկի կյանքը: Այսօր դու այստեղ ես` պարտվել ես, բայց շուտով կարող ես փոխել ամեն ինչ։ Ֆուտբոլը լավ է դրա համար», 30-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: