Չավի. Լավ պահի ենք մոտենում Ռեալի հետ խաղին

Չավին Եվրոպայի լիգայում «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է «Ռեալի» հետ սպասվելիք խաղի մասին, հայտնում է Marca-ն:

«Գալաթասարայի» դեմ հանդիպումը կարևոր էր. Սա եվրոպական գավաթ է, մենք ցանկանում ենք հեռուն գնալ։ Հավանաբար, «Ռեալի» հետ հանդիպմանը լավ պահի ենք մոտենում։ Բայց դա ոչինչ չի նշանակում, ես նրանց տեսել եմ տարբեր իրավիճակներում։ Մեզ համար շատ դժվար է լինելու։ Բարդ խաղ, որից պետք է առավելագույնը քաղենք:

Մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Խաղացողները նույնպես հաճույք են ստանում: Վերահսկում ենք գնդակը: Բոլորս աշխատում ենք թիմի համար: Հուսանք, որ կիրակի օրը կհասնենք դրական արդյունքի»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը։

«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա մարտի 20-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: