Նա կստանա «Ոսկե գնդակը», քանի որ իրեն շրջանցողներն արդեն ծերանում են. Ժարդիմ

Լեոնարդո Ժարդիմը կարծում է, որ Կիլիան Մբապեն կնվաճի «Ոսկե գնդակը»:

«Մբապեն արդեն բարձրակարգ խաղացող էր, երբ հեռացավ «Մոնակոյից»: Այժմ նա փորձ է ձեռք բերել ու շարունակում է դա անել։ Նա լավանում է, ավելի է հասունանում, 100%-ով պատրաստ է: Դիտել եմ նրան նախորդ և այս մրցաշրջանում, և Մբապեն ՊՍԺ-ի ամենակարևոր խաղացողն է, որը մշտապես գոլեր է խփում կամ ռիսկի է դիմում:

Երբ սկսեցի աշխատել 16-ամյա Կիլիանի հետ, դժվար էր պատկերացնել, որ նա կհասնի նման մակարդակի։ Բայց անցել է մի քանի տարի, և մենք արդեն տեսել ենք նրա վարպետությունը, բնավորությունը… Անմիջապես տեսանք, որ նա ոչ միայն ներուժ ունի, այլև տեղ ունի առաջընթացի համար։ Նա առանց կանգ առնելու քայլեր արեց առաջ։

Եվ ես կարծում եմ, որ նա կստանա «Ոսկե գնդակը»: Նախորդ տարիներին նրան գերազանցած ֆուտբոլիստները ծերանում են։ Իմ կարծիքով, Մբապեն իր սերնդի լավագույն խաղացողն է։ Նա ներկայիս սերնդի ամենակատարյալն է, վերջին տարիներին նա ամենից հաճախ է որոշում հանդիպումների ելքը,- ասել է «Մոնակոյի» նախկին մարզիչը։