Պեդրի. Կարծում եմ, որ մրցաշարի ֆավորիտն ենք

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է իր տպավորություններով.

«Կարծում եմ՝ մենք չէինք սպասում նման արդյունք` «Կամպ Նոու»-ում: Մենք եկել էինք այստեղ և շատ դժվար էր: Ես երբեք չեմ խաղացել այնպիսի մարզադաշտում, որն այդքան ուժեղ է ճնշում: Սա խելագարություն էր։ Արագ գոլն օգնում է ավելի լավ մտնել խաղի մեջ:

Տեսնենք, թե ով մեզ կհասնի վիճակահանության արդյունքում, բայց կարծում եմ, որ «Բարսան» Եվրոպայի լիգայի ֆավորիտ է։ Մենք խաղում ենք այն ֆուտբոլը, որը մեզ դուր է գալիս և հաճույք ենք ստանում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք նվաճել գավաթը:

Գոլի ժամանակ ես մտածում էի հարվածելու մասին։ Ես կեղծ շարժումներ արեցի մինչև, որ գտնեմ տարածություն։ Չեմ հիշում, թե ինչպես եղավ։ Խաղադաշտում ինձ մոտ ամեն ինչ ինքն իրեն է ստացվում։

Մեսսին շատ ավելի լավ գոլեր է խփել: Իմ գոլերը համեմատելը Լեոյի արածի հետ` խենթություն է»,- ասել է «Բարսայի» կիսապաշտպանը Movistar Plus-ին: