Նյուքասլը միացել է Ռոմայի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին

«Ռոմայի» ֆուտբոլիստ Ջորդան Վերետուն կարող է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ»: Նա «կաչաղակների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է:

«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել «Գայլերի» կիսապաշտպանին այս ամառ, հայտնում է Corrieredellosport-ը։

Վերետուի տրանսֆերի մյուս հավակնորդներն են «Միլանը» և «Տոտենհեմը»: «Կաչաղակներն» իրենց հերթին պատրաստ են կիսապաշտպանին առաջարկել ֆինանսական լավագույն պայմանները։

«Ռոման» Վերետուի համար պահանջում է մոտ 20 միլիոն եվրո։ Ֆրանսիացու պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։ Մինչ Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվելը նա խաղում էր «Ֆիորենտինայում»։