Ռուսական ակումբում փորձաշրջան է անցնում լողափնյա ֆուտբոլի աֆրիկացի խաղացող

Լողափնյա ֆուտբոլի ներկայացուցիչ, ռուսական անձնագրով կամերունցի խաղացողը փորձաշրջան է անցնում «Դինամո-2»-ում, հայտնում է Матч ТВ-ն։

Կամերունցի կիսապաշտպան Օլիվյե Կենֆակը, ով ծնվել է 2005 թվականին, նախկինում հանդես է եկել «Սպարտակ-Անապա» լողափնյա ֆուտբոլի ակումբում։

Կենֆակի ծնողները էթնիկ կամերունցիներ են, նրա հայրն ավելի քան 20 տարի ապրում և աշխատում է Կրասնոդարում և ունի ռուսական անձնագիր։

Կենֆակը մասնակցել է «Դինամո-2»-ի վերջին ընկերական հանդիպմանը (4-0):