Իսպանական As-ը գրում է Ալեքսանդր Իսակի նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին։ «Ռեալ Սոսյեդադի» խաղացողի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Ենթադրվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է վճարել պահանջվող գումարը։
Թեև պաշտոնական առաջարկ չի եղել, բայց Սան Սեբաստիանում ենթադրում են, որ այս մրցաշրջանը շվեդ ֆուտբոլիստի համար վերջինն է թիմում։
Իսակի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Բարսելոնան»։
Բասկերը ֆուտբոլիստի հետ պայմանագրում ֆիքսված կետ ունեն՝ 90 միլիոն եվրոյի փոխհատուցում: Եթե ակումբների միջև «աճուրդ» սկսվի, ապա այդ փոխհատուցումը հնարավոր կդառնա։
Իսակի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: