Այդ տրանսֆերներն արդեն պաշտոնակա՞ն են․ Չավին Մբապեի և Հոլանդի՝ Ռեալ տեղափոխվելու մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Մադրիդի «Ռեալի» կազմի հնարավոր ուժեղացման մասին։ Հիշեցնենք, որ բացի Մբապեից, «սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել նաև Հոլանդին։

«Այդ տրանսֆերներն արդեն պաշտոնակա՞ն են: Ո՛չ։ Անկեղծ ասած, չեմ սիրում խոսել այն մասին, ինչը դեռ ոչ մեկի կողմից չի հաստատվել։

Բայց եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա ես կարծում եմ, որ թիմը միշտ ավելի կարևոր է, քան մեկ կամ երկու աստղային խաղացողները»,- մեջբերում է Չավիին Marca-ն:

Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։ Իսպանացին թիմին աստիճանաբար դուրս է բերում ճգնաժամից։