Բորուսիայում վստահ են, որ Հոլանդը կտեղափոխվի անգլիական գրանդ

Դորտմունդի «Բորուսիայում» կարծում են, որ Էրլինգ Հոլանդը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:

Լրագրող Քրիստիան Ֆալկեն հայտնում է՝՝ դորտմունդյան ակումբի ղեկավարները վստահ են, որ հարձակվողը համաձայնեցրել է «Սիթի» տեղափոխության պայմանները։

Ավելի վաղ միջազգային մամուլում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին առաջարկել է շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, ինչը նրան կդարձնի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Բացի այդ, ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական ակումբին կարող է արժենալ 100 մլն ֆունտ։ Մանրամասներն՝ այստեղ։