Յուվենտուսին պակասում են բարձր կարգի խաղացողները, հատկապես կիսապաշտպանությունում․ Էվրա

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան արձագանքել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Թուրինի «Յուվենտուսի» ձախողմանը։ «Յուվեն» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտություն կրեց «Վիլյառեալից»՝ բաց թողնելով երեք անպատասխան գնդակ:

«Ես չափազանց հիասթափված եմ։ «Յուվեն» ոչինչ ցույց չտվեց, աչքի ընկնող ոչինչ չկար։ Թիմին պակասում են բարձր կարգի խաղացողները, հատկապես կիսապաշտպանությունում։

Ալեգրին քաղում է այն ամենը, ինչ կարող է, նա մեղավոր չէ կատարվածի համար։

Իմ ժամանակ «Յուվեի» կիսապաշտպանությունում գործում էին Մարկիզիոն, Վիդալը, Պիրլոն, իսկ այժմ այնտեղ է խաղում Արտուրը։ Նա ոչ մի սուր փոխանցում չկատարեց, չկարողացավ փոխել խաղի ելքը։ Արտուրը տարբերություն չի ստեղծում, և նա միակը չէ այս հարցում»,- ասել է ֆրանսիացին Amazon Prime Italia-ի եթերում։