Քեյնը՝ ԱՊԼ-ի պատմության 5-րդ լավագույն ռմբարկու․ Նա նաև մեկ ռեկորդ է գրանցել

Մարտի 16-ին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հետաձգված խաղում «Բրայթոնը» ընդունել էր «Տոտենհեմին»։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Հյուրերի հարձակվող Հարի Քեյնը խփել է հանդիպման երկրորդ գոլը։ Գոլը հարձակվողի համար 178-րդն էր Պրեմիեր լիգայում։ Նա այս ցուցանիշով շրջանցեց «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդին և Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում մաքուր հինգերորդ տեղը զբաղեցրեց։

Քեյնի ամենամոտ մրցակիցն այդ ցուցանիշով Սերխիո Ագուերոն է, ով առաջնությունում 184 գոլ ունի: 260 գոլով ռեկորդակիրը Ալան Շիրերն է։

Քեյնը նաև 139-րդ արտագնա խաղում խփեց Պրեմիեր լիգայի իր 95-րդ գոլը և դարձավ առաջնության ռեկորդակիրն այս ցուցանիշով՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (94 գոլ 243 խաղում):